Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը

Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը
06.02.2015 | 20:23

Փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերի համար դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։

Հանձնաժողովի անդամները, քննարկելով ծրագրերը, ընդգծեցին, որ դրանք պետք է համապատասխանեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգուն։ Հայտերի ընտրության հարցում հաշվի են առնվելու, թե ինչ թիրախային խմբի հետ են աշխատելու ՀԿ ներկայացուցիչները։ Ծրագրերը պետք է ունենան հասարակական հնչեղություն, ինչպես նաև՝ երկարաժամկետ արդյունք։
Հիշեցնենք, որ 2015թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ, որից 43-ը հայտ է ներկայացրել «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում։
Առաջիկա օրերին կքննարկվեն նաև մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված և վերարտադրողական առողջությանը վերաբերող անվանակարգերում ստացված հայտերը, որից հետո կհրապարակվեն այն ՀԿ-ների անունները, որոնց ներկայացրած ծրագրերը կարժանանան դրամաշնորհի։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ